Հաստատվել է կորոնավիրուսի 1 861 նոր դեպք, 27 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 861 նոր դեպք, 1 501 մարդ առողջացել է: Մահացել է 27 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 365 է: Դրական է կատարված թեստերի 44 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 110 548
Առողջացածներ – 68 336
Փաստացի բուժվողներ -40 157
Ընդհանուր թեստեր – 448 450
Մահվան ելքեր – 1 636
Մահվան ելքեր այլ պատճառով – 419