Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ․ գրասենյակ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների,

տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ:

Նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ»։

Մեկնաբանել