Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։
«ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ:
Նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ»,- հաղորդում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: