Ազատության հրապարակ․ քաշքշուկ, ձերբակալություններ և հանրահավաք

Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը բուռն դժգոհություններ է հարուցել Հայաստանում։ Ազատության հրապարակում այսօր հավաքվել էին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր, նախկին իշխանության ներկայացուցիչներ և այլ գործիչներ՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Ազատության հրապարակում հանրահավաք անելուց հետո նրանք շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ՝ նույն պահանջով։