Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց

Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ Ստեփանակերտին: Հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը այլընտրանք չուներ, քան համաձայնել զինադադարի ներկայացված պայմաններին: Այլընտրանքը Ստեփանակերտի կորուստն էր: Նոյեմբերի 11-ի առավոտյան ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Լևոն Արշակյանը բարձրացել են դեպի Շուշի, որն ամբողջությամբ՝ անգամ մինչև ճամփեզրին գտնվող հայտնի տանկի մատույցները, ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է, ինչպես նաև նկարել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց: