Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ ժամանեց Ազգային անվտանգության ծառայության շենք: Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ Ծառայության նախկին տնօրենը լրագրողներին ասել է, որ եկել է հարցաքննության համար, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէ:

«Հարցին, թե այսօր ավելի վաղ կազմակերպված հանրահավաքի հետ կարո՞ղ է առնչություն ունենալ ԱԱԾ հրավիրվելը, Արթուր Վանեցյանը պատասխանեց` չգիտի»,- գրում է Ազատությունը։

Մեկնաբանել