Զիմբաբվեի նախագահը ողջ ու առողջ է

Ականատեսների խոսքով՝ Հարարեի օդնավակայանում նա առողջ տեսք է ունեցել, թեև երկու օր առաջ լրատվամիջոցները գրել էին, որ Մուգաբեն Սինգապուրի հիվանդանոցներից մեկում է ու մահամերձ։ Հաղորդվում էր, որ նա շագանակագեղձի քաղցկեղ ունի, վիճակը ծանր է, Հարարեում հետաձգվել են կառավարության ծրագրված բոլոր նիստերը ու որ նա արդեն համաձայնել է իր լիազորությունները փոխանցել երկրի պաշտպանության նախարար Էմերսոն Մնանգագվային։ Զիմբաբվեի կառավարությունում այս լուրերը հերքում էին։

Հարարեի օդանավակայանում պետության ղեկավարին դիմավորել են կառավարության անդամներից կազմված խումբն ու երկրի փոխնախագահը։ 88-ամյա Մուգաբեն Զիմբաբվեի նախագահն է 1987-ից։

Մեկնաբանել