Ընդդիմության առաջնորդները ԱԱԾ-ում են

Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում են ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսի առաջնորդները, մասնավորապես՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ է հրավիրվել նաև «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։