ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. Իվետա Տոնոյան

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն: Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում։ Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին»,- նշել է Տոնոյանը։

Ժամեր առաջ փորձ արվեց անցկացնել ԱԺ խորհրդի նիստ, սակայն երեք ձայն պակասում էր։ Ընդդիմադիր պատգամավորները այսկերպ նպատակ ունեին խորհրդի նիստին որոշում ընդունել և անցկացնել ԱԺ նիստ։

Մեկնաբանել