ԱԱԾ տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկությունը կեղծ է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հայտնում են ԱԱԾ-ից։

Նշվում է, որ Արմեն Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները:

Մեկնաբանել