Հաստատվել է կորոնավիրուսի 2 132 նոր դեպք, 32 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 132 նոր դեպք, 1 794 մարդ առողջացել է: Մահացել է 32 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 451 է: Դրական է կատարված թեստերի 46,5 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 112 680
Առողջացածներ – 70 130
Փաստացի բուժվողներ -40 452
Ընդհանուր թեստեր – 453 033
Մահվան ելքեր – 1 668
Մահվան ելքեր այլ պատճառով – 430

Մեկնաբանել