«Հադրութը Արցախ է»․ հադրութցիները պահանջում են դեօկուպացում

Հադրութի բնակիչները ակցիա էին կազմակերպել Երևանում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ՝ պահանջելով թույլ չտալ հանձնել Հադրութը։ Նրանք պնդում են՝ Հադրութը չի մտնում օկուպացված տարածքների մեջ, այն երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։ Ակցիայի մասնակիցները հասցեագրված նամակներ փոխանցեցին դեսպանություններ, զրուցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ։

Մեկնաբանել