Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները

Այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ։ Այս մասին գրառում է արել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Քիչ առաջ ավարտվեց Իմ Քայլը խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար»,- գրել է Նազարյանը։

Մեկնաբանել