Մենք տեսնում ենք, թե որքան է ընդդիմությունը փորձում շահարկել այս թեման․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Երևանում արդեն երեք օր շարունակվող ցույցերը, հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը։

«Այո՛, մենք տեսնում ենք ցույցերը, որոնք հիմա Երևանում տեղի են ունենում։ Մենք տեսնում ենք, թե որքան է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ փողոց դուրս եկած մարդկանց շրջանում կան նրանք, ովքեր անկեղծ ցավ են ապրում, որ ամեն ինչ այս փուլում այսպես ավարտվեց։