Հաստատվել է կորոնավիրուսի 1 703 նոր դեպք, մահացել է 29 մարդ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 114 383 դեպք, որոնցից 72 116-ն` առողջացած, 1 697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40 130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456 909 թեստավորում:

Երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 703 նոր դեպք: Ունենք 1 986 առողջացած և 29 մահվան դեպք: Դրական է կատարված թեստերի 44 տոկոսը։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է: