Երևանում կանցկացվի հոգեվերլուծաբանների երկօրյա համաժողով

Ապրիլի 13-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների երկօրյա համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից:

Համաժողովը կազմակերպվել է «Հարավային /Լատինական/ Ամերիկայի կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում` ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական հոգեվերլուծական ընկերության, Սլավոնական համալսարանի, ԵՊՀ, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնների համատեղ ջանքերով:

Համաժողովին կմասնակցեն հեղինակավոր հոգեվերլուծաբաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արգենտինայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից:

Մեկնաբանել