Գետաշեն, Նոր Գետաշեն, հետո ո՞ւր. անդադար գաղթի ճանապարհին

Սիլվա Չիթչյանը Գետաշենից 1991-ի ապրիլին դուրս է եկել ձեռքի պայուսակով: Տխրահռչակ Օղակ գործողությունը տարհանեց Հյուսիսային Արցախի բնակչությանը: Մի քանի տարի Հայաստանի տարբեր վայրերում ժամանակավոր բնակությունից հետո ընտանիքը 2000-ին մի քանի տասնյակ այլ գետաշենցիների հետ հաստատվեց Քարվաճառի Նոր Գետաշեն գյուղում: Նրա որդին՝ Լավրենտ Գևորգյանը, այստեղ ամուսնացել և ընտանիքով ապրում է արդեն 20 տարի: Մի քանի օր առաջ իմացել են, որ նոյեմբերի 15-ին պետք է հեռանան գյուղից, քանի որ ստորագրվել է փաստաթուղթ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Լևոն Արշակյանը այցելել են ընտանիքին այն ժամանակ, երբ բեռնատարին բարձում էին կահկարաաին:

Մեկնաբանել