Հաստատվել է կորոնավիրուսի 1 472 նոր դեպք, 41 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 472 նոր դեպք, 1 989 մարդ առողջացել է: Մահացել է 41 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 225 է: Դրական է կատարված թեստերի 39,8 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 115 855
Առողջացածներ – 74 105
Փաստացի բուժվողներ -39 564
Ընդհանուր թեստեր – 460 606
Մահվան ելքեր – 1 738
Մահվան ելքեր այլ պատճառով – 448

Մեկնաբանել