Հայաստանը և Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները. ՌԻԱ նովոստի

Հայաստանն ու Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ փոխանակել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինները. այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ և մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի Զինված ուժերի զոհված զինծառայողների մարմինները, իսկ Ադրբեջանին՝ Շուշի քաղաքի շուրջ մարտերի ժամանակ զոհված ադրբեջանական բանակի վեց զինծառայողների մարմինները»,- ասել են գերատեսչությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղում սկսվել է զոհված զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացը:

Մեկնաբանել