Ցուցադրվելու է «Պատը» ֆիլմը

«Կրիզիս2» ավանգարդ արվեստի փառատոնի շրջանակում ապրիլի 14-ին կցուցադրվի Ժան Պոլ Սարտրի «Պատը» վեպի մոտիվներով նկարահանված  ֆիլմ, որի ռեժիսորը Գարեգին Ղազարեն է, դերերում` ՆՓԱԿ-ի թատերական խմբի դերասանները: 2005-ին կինոնկարը Սանկտ Պետերբուրգում կայացած «Դեբոշիր» փառատոնում լավագույնն է ճանաչվել:

19 օրում նկարահանված ֆիլմի բյուջեն 20 հազար դրամ է: «Պատը» կցուցադրվի հայերեն լեզվով, անգլերեն ենթագրերով:

 Մեկ ժամ 20 րոպե տևողությամբ լիամետրաժ ֆիլմում ներկայացվում է 3 անձանց հոգեվիճակը մահապատժից առաջ և նրանց վերջին գիշերը. որքան նման են մահապատժի ենթարկվողներն իրենց ապրումներով և ցանկություններով, որքան անհասկանալի կարող է թվալ այդ ամենը նրանց համար, ովքեր դեռ մի ամբողջ կյանք ունեն ապրելու: «Մենք նման ենք միմյանց լոկ այն պատճառով, որ մեռնելու ենք միաժամանակ»,- նշում է ֆիլմի <<տանջալլուկ>> հերոսներից մեկը: