Ադրբեջանը Քարվաճառից զորքերի դուրսբերումը հետաձգում է Հայաստանի համար մինչև նոյեմբերի 25-ը․ ՏԱՍՍ

Բաքուն համաձայնել է Երևանին մինչև նոյեմբերի 25-ը ժամանակ տալ Արցախի Քարվաճառի շրջանից զորքերի դուրսբերման համար․ այս մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայկական իշխանություններն այդ խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով։ Հետաձգելու խնդրանքը կապված է Քելբաջարի շրջանից դեպի Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար թողունակության հետ», – նշել է նա։

Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։