Ընտրամարտ 2012

Սիվիլիթաս հիմնադրամը և ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստաալիքը կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ լայնորեն լուսաբանելու և պարզաբանելու ընտրական գործընթացները: Սիվիլիթասը հարթակ է առաջարկում թեկնածուներին և նրանց կուսակցություններին՝ ներկայացնելու իրենց ծրագրերը: Ի հավելումն ՍիվիլՆեթի՝ ընտրական գործընթացների շարունակական լուսաբանմանը ԸՆՏՐԱՄԱՐՏ 2012-ի շրջանակներում, քարոզարշավի չորս շաբաթվա ընթացքում Սիվիլիթաս հիմնադրամը կկազմակերպի 4 բանավեճ, որոնց հրավիրված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերը:

Մեկնաբանել