Արմեն Սարգսյանը հանդես կգա ուղերձով

Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում․ այս մասին ՀՀ  նախագահի փոխանցմամբ՝  հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը: Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։