Հաստատվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, 25 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, 881 մարդ առողջացել է: Մահացել է 25 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 001 է: Դրական է կատարված թեստերի 35,4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 117 886
Առողջացածներ – 75 865
Փաստացի բուժվողներ -39 779
Ընդհանուր թեստեր – 465 551
Մահվան ելքեր – 1 788
Մահվան ելքեր այլ պատճառով – 454

Մեկնաբանել