Իրինա Ղափլանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,- նշել է Ղափլանյանը։

Ի դեպ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջնագծում զինվորական ծառայություն իրականացրած և Երևան գալ ցանկացող զինվորներին ուղղված գրառումից հետո, ինչպես նաև ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված պաշտոնից ազատման և մանդատը վայ դնելու դիմումներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թովմասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Մեկնաբանել