Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կազատվի պաշտոնից։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրել է․ «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»։ Նա կցել է դիմումի լուսանկարը։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք եռակողմ հայտարարության մասին։