Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դուրս է գալիս «Իմ քայլից»

Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, այսօր վերարադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։

Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երեւանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։

Ամենաշատը ամաչում եմ այն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»,- նշել է նա։

Մեկնաբանել