Տոնոյանը, Ցոլակյանն ու Բադասյանը հրաժարականի դիմում չեն ներկայացրել․ վարչապետի խոսնակ

Պաշտպանության, արտակարգ իրավիճակների և արդարադատության նախարարներ Դավիթ Տոնոյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Ռուստամ Բադասյանը հրաժարականի դիմումներ չեն ներկայացրել, ՍիվիլՆեթին հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Այսօր՝ ավելի վաղ, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն «ազատվում է պաշտոնից»։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքում գրեց, որ Մնացականյանն ինքն է ազատման դիմում ներկայացրել՝ կցելով դիմումի լուսանկարը։

Մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մեկնաբանել