$1 մլրդ-ի փոխհատուցում՝ հնդկացիներին

Կոլեկտիվ հայտը ներկայացրել են Կոլորադո, Յուտա և Նյու Մեխիկո նահանգների տարածքում ապրող 41 ցեղերի ներկայացուցիչներ։

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ փոխհատուցման վճարման որոշումը կլուծի հնդկացիների ցեղերի տարածքում բնական ռեսուրսների կառավարման պատճառով առկա պատմական կոնֆլիկտը։ Հնդկացիների ներկայացուցիչ Գարի Հայեսի խոսքով՝ ստացված միջոցները կուղղվեն առողջապահության համակարգի արդիականացմանը, հանրային անվտանգության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը։

2010թ. համանման կոլեկտիվ հայտ էին ներկայացրել հնդկացիների այլ ցեղեր։ Այդ ժամանակ փոխհատուցման չափը $3,4 մլրդ էր կազմել։

Մեկնաբանել