Լեռնային Ղարաբաղում կողմերը դուրս են բերում զոհված զինծառայողների աճյունները․ ԿԽՄԿ

Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու՝ ինչ է պատահել իր հարազատի հետ։ Լեռնային Ղարաբաղում կողմերը դուրս են բերում զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ ներկայությամբ․ այս մասին գրում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական էջը։

«Մենք կշարունակենք գործել որպես չեզոք միջնորդ՝ աջակցելու անհայտ կորածների որոնման աշխատանքներին և նպաստելու ռազմագերիների և հակամարտության առնչությամբ պահվողների արտահանձմանը»,- ասված է ԿԽՄԿ հաղորդագրությունում։