Զոհրաբ Մնացականյանը նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է պաշտոնից․ այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Զոհրաբ Մնացականյանին ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից»:

Մեկնաբանել