Հաստատվել է կորոնավիրուսի 984 նոր դեպք, 23 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 984 նոր դեպք, 2 478 մարդ առողջացել է: Մահացել է 23 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 546 է: Դրական է կատարված թեստերի 38,8 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 118 870
Առողջացածներ – 78 343
Փաստացի բուժվողներ -38 253
Ընդհանուր թեստեր – 468 081
Մահվան ելքեր – 1 811
Մահվան ելքեր այլ պատճառով – 463

Մեկնաբանել