Նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում․ այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։ Հաղորդագրությունում ասվում է․
«Նոյեմբերի 16-ին ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»: