Ալիևը ծրագրում է Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցելու մասին:

«Այսօր նշանակալի, պատմական օր է մեր երկրի կյանքում։ Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշա ավտոմոբիլային ճանապարհի հիմքը։ Այս ճանապարհը շատ կարևոր է, քանի որ տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը՝ Շուշան։ Միևնույն ժամանակ, Սա առաջին նախագիծն է, որն իրականացվում է օկուպացիայից ազատագրված հողերի վրա»,- ասել է Ալիեւն իր ուղերձում, որը հեռարձակել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանել