Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է Հայաստանի արտաքին գործերի
նախարարի տեղակալի պաշտոնից. այս մասին տեղեկացնում է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջը:

Շավարշ Քոչարյանը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2008-ին, 2018-ին՝ վերանշանակվել:

Երեկ վարչապետի որոշմամբ արտգործնախարարի պաշտոնից ազատվել էր Զոհրաբ Մնացականյանը: