Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն ու Գյումրին

Ըստ էության` ապազգային հասարակական գործիչ, «Խաղաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գերոգի Վանյանը փորձում է ադրբեջանական ցածրորակ ֆիլմերի միջոցով ադրբեջանական քարոզչություն իրականացնել Գյումրիում:

Այստեղ խնդիրը ոչ այնքան Վանյանին ապազգային քարոզչության համար տարածք տրամադրելը կամ չդրամադրելն է, որքան շիրակցիների ադեկվատ արձագանքը այդ միջոցառմանը: Այսինքն` պետք է հստակ երևա, թե որ տեսակն է Գյումրիում գերակշռող՝ ադրբեջանաֆի՞լ, թե՞՝ ադրբեջանական քարոզչությունը մերժող: Կարևոր է, որ այդ երկու տեսակի հարապարակային արտահայտման ձևերը լինեն ինքնաբուխ և ոչ թե արհեստական կազմակերպված: Պետք չէ, որ ասենք Գյումրիի Վարդանանց հարապարակում, օդիոզ գործիչ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ բողոքեն ադրբեջանական քարոզչության դեմ, իսկ հետո պատերի տակ ադրբեջանական մուղամ լսեն, իսկ հետո էլ Վարդան Ղուկասյանի վզին պատվավոր հայրենասերի պսակ կախեն:

Եթե Գյումրիում կա ինքնաբուխ իրական դժգոհություն Վանյանի նախաձեռնության դեմ, ապա քաղաքի մուտքի մոտից պետք է Գեորգի Վանյանին վռնդեն Բաքու: Իսկ եթե չկա այդ ամենը, պետք է լուրջ մտածել, թե ինչ պատճառով է մեր հասարակությունը այդքան դեգրադացվել: Միգուցե հենց այդ նույն վարդանղուկասյանների պատճառով է, որ հասարակությունը սկսում է կորցնել իր ինքնապաշտպանության իմունիտետը: Եվ բոլորովին կարիք չկա ուշադրությունը շեղել այդպիսի խնդիրներից և ադրբեջանական ֆիլմերի դեմ բողոքը ավելի շատ վերածել այդ փառատոնի համար տարածք տրամադրողի դեմ կեղտոտ հակաքարոզչության:

Մեկնաբանել