«Ղարաբաղ կարպետ». վտանգված ժառանգություն և աշխատատեղեր

2013-ին ստեղծված «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը գործունեությունը ծավալում էր Ստեփանակերտում, Շուշիում և Ճարտարում։ Այն ամենամեծ գորգագործական ընկերությունն է Հայաստանում և Արցախում։ Պատերազմի պատճառով ընկերության աշխատակիցներն արդեն գրեթե երկու ամիս է` զրկվել են աշխատանքից։ Կորցրել են Շուշիի՝ իրենց ամենամեծ արտադրամասը։

Երևանում գտնվող «Արցախյան» խանութում այժմ ինքնարժեքից ցածր գներով վաճառվում են «Ղարաբաղ կարպետ»-ի մի քանի գորգեր, որոնք բերել են Ստեփանակերտից` վաճառքից ստացված գումարն ընկերության աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու նպատակով։