ՌԴ ԱԻՆ աշխատակիցները տեղակայվել են Արցախի Իվանյան բնակավայրում

Ռուս փրկարարները տեղակայվել են Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրի համայնքապետարանում։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Փոխանցվում է, որ այն կլինի ռուս փրկարարների կենտրոնակայանը Արցախում, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները Իվանյանից հատուկ կապ կհաստատեն Մոսկվայի հետ։ Առաջիկայում նաև պարզ կլինի փրկարարների թվի ավելացման հարցը, ներկայում Արցախում ՌԴ ԱԻՆ 30 աշխատակից կա։ Իվանյանը Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա է գտնվում։

Մեկնաբանել