Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքն այսօր Ստեփանակերտ է վերադարձել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հարությունյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»:

Մեկնաբանել