Facebook սոցիալական ցանցը գործարկում է փակ խմբեր ուսումնական հաստատությունների համար (Groups for Schools), որոնց անդամներ կարող են դառնալ միայն այն օգտագործողները, ովքեր ունեն բուհի կամ դպրոցի անվանումով էլեկտրոնային փոստի հասցե: Այս մասին Facebook-ը հայտնում է իր կորպորատիվ բլոգում:
Այս խմբերում կլինի մասնագիտացում, ֆակուլտետ, կուրս ենթաբաժիններ: Հնարավորություն կլինի ավելացնել նորություններ, ուղղարկել նամակներ ուսանողներին և դասախոսներին, տեղադրել լեկցիաների էլեկտրոնային տարբերակները, <<կիսվել>> նկարներով և ստեղծել միջոցառումների էջեր:
Այս խմբերն առայժմ հասանելի են միայն ԱՄՆ-ի օգտագործողների համար, սակայն հետագայում դրանք կտարածվեն ողջ աշխարհում:
2004թ-ին Facebook-ն ի սկբանե ստեղծվեց Հարվարդի համալսարանի ուսանողների համար: Այսօր սոցիալական ցանցի օգտագործողների թիվը գերազանցում է 845 միլիոնը: