Աշոտ Ղուլյանը ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այդ մասին Ղուլյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝ գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին:

Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում»: