Հաստատվել է կորոնավիրուսի 1 589 նոր դեպք, 28 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 589 նոր դեպք, 1 726 մարդ առողջացել է: Մահացել է 28 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 520 է: Դրական է կատարված թեստերի 38,6 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 120 459
Առողջացածներ – 80 069
Փաստացի բուժվողներ -38 082
Ընդհանուր թեստեր – 472 190
Մահվան ելքեր – 1 839
Մահվան ելքեր այլ պատճառով – 469

Մեկնաբանել