Իշխանությունները դեռ չեն գիտակցել՝ ինչ աղետի հետ գործ ունեն. Արամ Աբրահամյան

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները դեռ չեն գիտակցել՝ ինչ աղետի հետ գործ ունեն, և վարչապետի մակարդակով հստակ պատասխանատվություն չեն ստանձնում Արցախում կատարվածի համար: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Արամ Աբրահամյանը նշում է արտահերթ ընտրությունները որպես ներքաղաքական լարվածության թոթափման միջոց: