Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում։