Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ, վարչապետը խնդրեց դադարեցնել հավաքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները նոյեմբերի 18-ին հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին՝ նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավաստիացնելով, որ վարչապետի հրաժարականի հարցը չի քննարկվում:

Հավաքի մասնակիցներին մոտեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով շնորհակալություն հայտնեց աջակիցներին՝ խնդրելով դադարեցնել հավաքը։

«Ես ժողովրդին չեմ դավաճանել։ Ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց նա։

Մեկնաբանել