Տրվել է ստուգողական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն․ գլխավոր դատախազի խորհրդականը՝ զինված հրոսակախմբերի հավաքագրման մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկություններին։

«Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ: Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երևան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,- գրել է նա։

Մեկնաբանել