Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա․ Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։

«Հայաստանի համար դժվար ժամանակներ են։ Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալներն և բարբարոսները այժմ բարձրաձայնում են այդ մասին: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»,- գրել է նա։

Նոյեմբերի 16-ին Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Արա Այվազյանը։