Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հաղորդել է, որ նոյեմբեր 18-ին՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց, Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ:

«Այն ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը»,- գրել է Մայիլյանը:

Մեկնաբանել