Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, հաղորդում է News.am լրատվական ալիքը։