Հաստատվել է կորոնավիրուսի 1 520 նոր դեպք, 8 319 մարդ առողջացել է

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 520 նոր դեպք,  8 319 մարդ առողջացել է: Մահացել է 31 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 276 է: Դրական է կատարված թեստերի 40 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 121 979
Առողջացածներ – 88 388
Փաստացի բուժվողներ -31 243
Ընդհանուր թեստեր – 475 986
Մահվան ելքեր – 1 870
Մահվան ելքեր այլ պատճառով – 478